Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Երեք տարի ձգվող պատերազմն առաջացրել է այնքան բեռ, որ հեշտ չի լինելու դրանից ազատվելը

Երեք տարի ձգվող պատերազմն առաջացրել է այնքան բեռ, որ հեշտ չի լինելու դրանից ազատվելը
17.02.2025 | 15:54

Թրամփից շատ մի ոգևորվեք, էյֆորիան շուտով անցնելու է։ Ներսի ու դրսի գործերում ամեն ինչ դեռ նոր է սկսվում։

Մասկը եթե նույն տեմպով շարունակի, ապա շուտով ամերիկյան պետական մեքենան կկանգնեցնի։ Պետությունը բիզնես չի, պետությունը լրիվ այլ տրամաբանությամբ աշխատող համակարգ է։ Բիզնեսը կարող է և պետք է ձգտի ռացիոնալության, մինչդեռ պետությունը իր էությամբ սոցիալական և միսիոներական միավորում է, որը չի կարող և չպետք է առաջնորդվի միայն ռացիոնալիզմով։

Արտաքին գործերում էլ սկզբի էյֆորիան շուտով տրամագծորեն հակառակ տրամադրությունների է հանգեցնելու։ Ռուսների և ուկրաինացիների դիվանագիտական խոսույթը և իրական մտադրությունները իրար, մեղմ ասած չեն համապատասխանում։ Շուտով այս իրողությունների հետ կհատվեն բանակցողները, ու պարզ կդառնա, որ պատերազմը կշարունակվի մինչև նոր ստրատեգիական իրավիճակի հաստատումը։

Ներկա ստրատեգիական իրավիճակը ձեռք չի տալիս ռուսներին, ու նրանք ամեն կերպ խուսափելու են կրակի դադարեցման համաձայնագրից։ Մյուս կողմից, արդեն 3 տարի ձգվող պատերազմը առաջացրել է այնքան բեռ, որ դրանից հեշտ չի լինելու ազատվելը։ Կողմերից յուրաքանչյուրը ունի մոտ մեկ միլիոն զոհվածներ և հաշմանդամներ։ Սկսած Օդեսայում Եկատիրինայի արձանից մինչև Ֆինլանդիայի նոր կարգավիճակի հարցը՝ բանակցողները դեռ պետք է համաձայնեցնեն։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3963

Մեկնաբանություններ